Մեջբերումներ հայտնի գրքերից
- Դուք չափազանց շա՞տ եք սիրահարված նրան,-հարցրեց նա
- Ես ինքս կուզեի այդ իմանալ:
- Իմանալը ճակատագրական է սիրո համար: Միայն անհայտությունն է գերում մեզ: Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է:
- Բայց մշուշում մարդ կարող է շեղվել ճանապարհից:
- Բոլոր ճանապարհները դեպի նույն տեղն են գնում:
- Դեպի ու՞ր:
- Հիասթափություն.....
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Հրաշքը մեզ միշտ սպասում է ինչ-որ տեղ, հուսալքման կողքին:
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և Մեռնելու Ժամանակը»
Ձեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ իմ ապրելակերպը, ինձ համար դա բոլորովին նշանակություն չունի. դուք պետք է հարգեք ինձ, եթե ուզում եք ծանոթություն պահել ինձ հետ:
Լև Տոլստոյ «Աննա Կարենինա»
Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով: Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը:
Ֆրանսուազ Սագան «Մի քիչ արև պաղ ջրի մեջ»