Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ոչ մի հարաբերություն չունի ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ, քանի որ նրանք ծանոթ չեն, միայն հաղորդակցվել են հեռախոսով, տեղեկացմում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ի՞նչ հարաբերություններ ունեմ ես Զելենսկու հետ։ Ոչ մի։ Ես նրան երբեք չեմ տեսել, մենք նրա հետ ծանոթ չենք, հեռախոսով ենք խոսել։ Ինձ թվում է, որ նա համակրելի մարդ է եւ անկեղծ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «ՎՏԲ Կապիտալի» «Ռուսաստա՛նն է կանչում» համաժողովում։