«Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագործակցությունը
Երգիչներ Արմինկան եւ Սարոն հանդես են եկել նոր զուգերգով: Տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նկարահանվել է Ավետ Բարսեղյանի եւ Արման Ղազարյանի հեղինակած «Սեր է ծնվել» երգի հիման վրա:
Նոր աշխատանքը աչքի է ընկնում վառ գույներով, իսկ Արմինկան՝ կրկին ոճային կերպարներով:
Ի դեպ, սա Արմինկայի եւ Սարոյի առաջին համագործակցությունը չէ: Տարիներ առաջ երգիչները ներկայացել էին «Դու իմը չես» զուգերգով: