«Ինչը կարող է ավելի հիանալի լինել». Անաստասիա Ստոցկայան հրապարակել է «հայ երեխաների» լուսանկարները
Անաստասիա Ստոցկայան մեծացնում է երկու երեխաներին՝ ութամյա որդուն՝ Ալեքսանդրին եւ երկուամյա դստերը՝ Վերային եւ երբեմն կիսվում է նրանց լուսանկարներով։
Այս անգամ երեքն էլ սեւ հանգուստ են կրում. Անաստասիան լայն զգեստ է կրում, Վերանգ պուտավոր հագուստ, Սաշան՝ ոճային կոստյում ու սպորտային կոշիկներ։ «Ի՞նչը կարող է ավելի հիասքանչ լինել, քան երեխան։ Միայն երկու երեխան»,- Instagram-ում գրել է Անաստասիան։

Նրա երեխաներն, իսկապես, հիասքանչ են։ Պատահական չէ, որ երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Որքան հիանալի են», «Հիասքանչ երեխաներ», «Երջանիկ մանկություն ձեր փոքրիկներին»։
Անաստասիան արդեն ինը տարի է՝ հայի կին է. նա ռեստորատր Սերգեյ Աբգարյանի կինն է, նրա հետ հաճախ է լինում Երեւանում, ուր ջերմ շփվում է հարազատների հետ։ Այնպես որ նրանց երեխաները հայ են, իսկ ենթադրությունները, թե Անաստասիան երեխաների լույս աշխարհ է բերել ռուսական էստրադայի փոփի արքայից, պարզապես անհեթեթ են։