Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել
Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում 286 մլրդ խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերվել։
Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ նորվեգական Equinor եւ կանադական Valeura ընկերությունը Թեքիրդաղի Մուրադլի շրջանում ֆիքսել են 286 մլրդ խորանարդ մետր բնական գազի պաշար։
Նշվում է, որ հայտնաբերված գազի ծավալը 5 տարի կապահովի Թուրքիայի գազի պահանջը առանց ներմուծման։