Կիանու Ռիվզը գաղտնի նշանվել է
Ըստ ամենայնի՝ հոլիվուդյան 55-ամյա դերասան Կիանու Ռիվզն, իսկապես, սիրահարվել է. տեղեկություններ են տարածվել, որ նա պատրաստվում է ամուսնանալ 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ։ Globe պարբերականի հաղորդմամբ՝ զույգը վերջերս գաղտնի նշանադրվել է։
Կիանուն Ալեքսանդրային առաջարկություն է արել իր բնակարանում, որը նախապես զարդարել էր մոմերով։ Ռոմանտիկ ընթրիքի ընթացքում Ֆրենկ Սինատրայի կոմպոզիցիայի հնչյունների ներքո, որի ստեղծագործությունները երկուսն էլ սիրում են, նա սիրելին հարցրել է՝ արդյոք վերջինս պատրաստ է ամուսնանալ իր հետ, իսկ նա համաձայնել է։
Կիանուն եւ Ալեքսանդրան հին ընկերներ են։ Նրանք միասին աշխատել են դերասանի գրքի վրա, ապա մտերմացել։ Սիրավեպի մասին խոսել են դեռ ամռանը, սակայն այն հաստատվել է միայն նոյեմբերի սկզբին լոսանջալեսյան LACMA թանգարանում Art+Film-ի գալա ընթրիքի ընթացքում։ Զույգը չի թաքցրել զգացմունքներն ու ամուր ձեռք ձեռքի բռնել, իսկ Կիանուն Ալեքսանդրային ներկայացրել է մի քանի աստղային ընկերներին։
1999թ․-ի դեկտեմբերին ծնվել է արտիստի եւ նրա սիրելիի՝ դերասանուհի Ջենիֆեր Սայմի մահացած պտուղը։ Երկու տարի անց Սայմը մահացել է ավտովթարի հետեւանքով։ Այդ ժամանակվանից ի վեր Ռիվզն իր անձնական կյանքի մասին պաշտոնական հայրարարություն չի արել։