ՄԱԿ-ում հավանության չեն արժանացրել Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը
ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ պաղեստինյան գրավված տարածքներում իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը, դրանով իսկ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերանայված դիրքորոշումը, հայտնում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները փաստացի սատարել է գրավված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքը՝ հրաժարվելով իր այն դիրքորոշումից, որ դա «չի համապատասխանում միջազգային իրավունքին»։
«Մեկ պետության քաղաքական դիրքորոշման փոփոխությունը չի փոխում միջազգային գոյություն ունեցող իրավունքը եւ Միջազգային դատարանի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից դրա մեկնաբանությունը»,- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։