Black & White. Տիմատիի նախկին եւ ներկա սիրելիները՝ օձերի հետ ֆոտոշարքում
Տիմատիի նախկին եւ ներկա սիրելիների՝ Ալյոնա Շիշկովայի եւ Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունները ռեփերի երկրպագուների շրջանում միշտ առաջին թեման են եղել։ Եվ ահա գեղեցկուհիները քննարկումների համար նոր առիթ են տվել։ Տիմատիի երեխաների մայրերը դարձել են Shine Is ապրանքանիշի դեսպանները եւ մասնակցել Black & White սերիալի հավաքածուի համարձակ ֆոտոշարքին։
Անաստասիան ու Ալյոնան կոնտրաստային հագուստ են կրել։ Շիկահեր Շիշկովան սեւ բլուզ էր կրում, թխահեր Ռեշետովան՝ սպիտակ։ Նրանք կարծես ցանկացել են ընդգծել, որ նման չեն իրար։ Մոդելների նաեւ երկու օձ է լուսանկարվել՝ սեւ ու սպիտակ։ Դա, իսկապես, սիմվոլիկ էր ու ազդեցիկ եւ ընդգծում էր ռեփերի «սիրելի կանանց» հավերժական մրցակցությունը։
«Դժվար է գտնել Black & White-ի գաղափարի արտացոլման առավել հարմար տարբերակ, քան ես ու Ալյոնան ենք։ Մեզ համար խնդիր չէր մասնակցել նկարահանմանը, առավել եւս՝ մենք կիսելու ոչինչ չունենք, ով էլ ինչ ասի։ Եվ այո՛, կադրում ամենալավ տեսքն ունեն լիակատար հակադրությունները՝ միավորված նույն գաղափարով»,- պարզաբանել է Ռեշետովան։
Ալյոնան ու Անաստասիան կադրում ներդաշնակ տեսք ունեն։ Նրանք հաշտվել են միջադեպից հետո, որը տեղի է ունեցել ամռանը։ Այդ ժամանակ Շիշկովան հայտնել էր, որ Ռեշետովան տղայի է լույս աշխարհ բերելու։ Թխահեր գեղեցկուհին նեղացել էր Ալյոնայից եւ հայտարարել, որ նրան չի հայտնել երեխայի սեռը։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram