«Ուրինոթերապիայի սեանսն ավարտված է». Մադոննան սառցե լոգանք է ընդունել եւ մի բաժակ մեզ խմել
Մադոննան շարունակում է շոկի ենթարկել հանրությանը՝ անկախ պատկառելի տարիքից՝ 61։ Այս անգամ երգչուհին որոշել է զարմացնել երկրպագուներին. նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նախ սառույցի կտորներով լոգանք է ընդունել, ապա «մաքրման արարողությունն» ավարտել՝ տարօրինակ պարունակությամբ բաժակի հեղուկը խմելով։ «Ուրինոթերապիայի սեանսն ավարտված է»,- հայտարարել է նա։ Երկրպագուները շոկի մեջ են, սակայն երգչուհին գոհ է իրենից։
Այնքան էլ հասկանալի չէ՝ ինչու են Մադոննային այդ տարիքում այդպիսի էքսպերիմենտներ հարկավոր։ Ընդ որում, հնարավոր է, նա որոշել է կատակել. բաժակում մեզ չի եղել, նա սովորական խնձորի հյութ է խմել։ Ամեն դեպքում, մեծ ցանկություն կա դրան հավատալու...
Աղբյուրը՝ Instagram