200 վիրահատությունից հետո կյանք կա՞. Ռուբեն Գրիգորյանի սարսափելի արարքը փչացրել է ռուս մոդելի կյանքը
Ռուս մոդել Էլեոնորա Կոնդրատյուկը, որի վրա 20 տարի առաջ ծծմբային թթու են լցրել այն պատճառով, որ նա արհամարհել է Սոչիից քրեական հեղինակություն Ռուբեն Գրիգորյանի սիրատածումը, RT-ին տված հարցազրույցում պատմել է տարած 200 վիրահատություններիի եւ այն մասին՝ ինչի միջով է ստիպված եղել անցնել։
Կոնդրատյուկի խոսքով՝ սկզբնական շրջանում ինքը չէր կարողանում նայել հայելու մեջ եւ արտաքինում լուրջ փոփոխությունների պատճառով իրեն շատ ճնշված էր զգում։ Նրան առանձնահատուկ աջակցություն են ցուցաբերել մտերիմները, օգնել են հոգեբանի կոնսուտլացիաները։
Էլեոնորան ընդգծել է, որ հարձակումից հետո տղամարդկանց նկատմամբ իր վերաբերմունքի չի փոխվել։ «Հանցագործները չեն բնորոշվում սեռային կամ ազգային պատկանելությամբ, այլ քայլերով։ Կյանքում ես իսկական տղամարդկանց եմ հանդիպել»,- ասել է նա։
Ներկայումս Էլեոնորան կապ չունի մոդելային բիզնեսի հետ, աշխատում է որպես լոգոթերապեւտ եւ խորհուրդներ է տալիս հիվանդներին, որոնք հետտրավմատիկ վերականգնման կարիք ունեն. «Շատ կարեւոր է չգլորվել անսահման հուսատահության հատակը։ Իմ օրինակով գիտեմ»։
Կոնդրատյուկը հայտնել է, որ պատրաստվում է գիրք գրել այն մասին՝ ինչ է ստիպված եղել վերապրել։ Նա վստահ է, որ բուժման իր փորձն ու առողջության համար պայքարը կարող են անհրաժեշտ լինել մարդկանց, նրանց օգնել «կենսական դիմացկունություն ձեռք բերել» կամ «պաշտպանել հուսատահությունից»։
1999.թ-ի սեպտեմբերի 2-ին՝ գեղեցկության մրցույթին մասնակցության համար Մոսկվա մեկնելու նախօրեին, 17-ամյա Կոնդրատյուկի վրա հարձակվել են Սոչիի դպրոցի բակում. հանցագործները բռնել են նրա մազերից եւ նրա վրա ծծմբային թթվի եւ բուսական յուղի խառնուրդ լցրել։ Այրվել էին նրա դեմքը, կոկորդը, իրանն ու աչքերը։ Բժիշկները նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին համարում, սակայն նա, հիվանդանոցներում մի քանի տարի անցկացնելով եւ մոտ 200 վիրահատության ենթարկվելով, ողջ է մնացել եւ նույնիսկ կարողացեկ վերադարձնել տեսողությունը։ Սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել առողջությունը։