Ford-ը ներկայացրել է Mustang ընտանիքի էլեկտրաքրոսովեր (Լուսանկար)
Լոս Անջելեսում Ford ընկերությունը ներկայացրել է Mustang ընտանիքի նոր անդամին՝ Mach-E կուպեաձեւ քրոսովերը՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքով: Նորույթի ամենամատչելի տարբերակը հետին առանցքի հաղորդակով կարժենա 43 հազար դոլար, որն ավելի էժան ամենամոտ մրցակցից՝ Tesla Model Y (47 հազար դոլար): Իսկ ըստ դինամիկայի՝ «լիցքավորված» Mach-E GT-ն գերազանցում է Porsche Macan Turbo-ն, փոխանցում է Motor-ը:
Mustang Mach-E-ն կունենա 2 հետին հաղորդակային մոդիֆիկացիաներ՝ բազային 75,7 կՎտ մարտկոցով եւ 255-ուժային ագրեգատով, ինչպես նաեւ 98,8 կՎտ/ժամ ավելի տարողունակ մարտկոց եւ 282 ուժ հզորությամբ շարժիչ: Դրանից բացի, հավաքածուի մեջ են մտնում լիահաղորդակ տարբերակները՝ նույնպիսի մարտկոցներով եւ 332 ուժային սարքով: Տարբերակից կախված ընթացքի պաշարը տատանվում է 340-ից մինչեւ 600 կմ, իսկ 0-ից մինչեւ «հարյուրյակ» զարգացնում է 7-ից մինչեւ 5,5 վայրկյանում:
Ինչ վերաբերում է ամենահզոր Mustang Mach-E GT-ին, որի սարքի կազմի մեջ են մտնելու 2 էլեկտրաշարժիչ ընդհանուր 549 ուժ հզորությամբ, ապա դրա մեջ դրված է 98,8 կՎտ/ժամ տարողությամբ մարտկոց: 0-ից մինչեւ 100 կմ/ժամ զարգացնելու հայտարարված ժամանակն է 3,5 վայրկյանը, ինչն ավելի արագ է Porsche Macan Turbo-ից, հավաստիացնում են ընկերությունից: