Մեգան Մարքլը բրիտանական քաղաքացիություն չունի. ԶԼՄ-ներ
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մինչ այժմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, թեեւ արդեն 18 ամիս է՝ ամուսնացած է արքայազն Հարիի հետ, գրում է բրիտանական Daily Mail-ը։
«Դա կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով, որ նա թագուհու թոռան հետ ամուսնացած է արդեն 18 ամիս։ Բայց նա ընդունում է, որ դա դանդաղ գործընթաց է»,- պարբերականը մեջբերում է դքսուհու ընկերուհու խոսքերը։
Ըստ երկրի օրենքների՝ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարելի է ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից երեք տարի անց։
Նշվում է, որ այս պահին Մեգանն ամերիկյան քաղաքացիություն ունի, գրում է Gazeta.ru-ն։
Լուսանկարները՝ Getty Images