Էներգետիկ Սոնան եւ Manolo Y Los Gipsy-ն թեժ տրամադրություն պարգեւեցին հայ հանդիսատեսին (Տեսանյութ)
Նոյեմբերի 16-ին Dvin music hall-ում կայացավ Arm Coctail Fest-ը, որի շրջանակում համերգով հանդես եկան երգչուհի Սոնան եւ ճանաչված երգիչ Մանոլոն (Manolo Y Los Gipsy): Երգիչն առաջին անգամ չէր Հայաստանում, ասում է` այստեղ իրեն միշտ տանն է զգում: Իսկ Սոնայի հետ ցանկացած հանդիպում տոն է համարում:
«Սոնայի հետ դեռ 2005-ից ենք համագործակցում: Միասին համերգներ ենք ունեցել Մոսկվայում, Հայաստանում, եթե չեմ սխալվում՝ նաեւ Սանկտ Պետերբուրգում: Շրջագայություն ենք ունեցել նաեւ այլ երկրներում եւ քաղաքներում»:
Հայ հանդիսատեսի հետ հանդիպումներից Մանոլոն միայն դրական էմոցիաներ է ստանում:
«Սիրում եմ հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալ: Նրանք պարզապես հեքիաթային են: Այս համերգից էլ նրանցից միայն սեր եմ ակնկալում, եւ հուսով եմ՝ ինձ էլ կընդունեն՝ իբրեւ հայի»:
Իսկ հանդիսատեսը ջերմ էր, ինչպես երբեք: Նրանք հաճույքով երգում եւ պարում էին ոչ միայն Մանոլոյի եւ նրա բենդի, այլեւ Սոնայի երգերի ներքո: Իսկ համերգի անակնկալը «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանի ելույթն էր: Սոնան հպարտանում է նախագծի իր սանով եւ ուրախությամբ նշում՝ Ռաիսան այսուհետ ապրելու է եւ ստեծագործելու Հայաստանում: