Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայ տաքսիստի սպանության մեջ կասկածվողին
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդ Հովհաննես Փափազյանի սպանության մեջ կասկածվողին։ Հանցագործը դանակով հարվածել էր Բերբանքի 68-ամյա բնակչին, ինչի հետեւանքով տաքսու վարորդը մահացել էր։ Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը։ Նա մինչ այդ արդեն դատապարտված 32-ամյա լոսանջելեսցի Վիկտոր Դանիել Թորեսն է։
Վկաների խոսքով՝ այն բանից հետո, երբ Թորեսը հարվածներ է հասցրել դանակով, նա փորձել է փախցնել տաքսին, բայց դա նրան չի հաջողվել։
«Բանալին չգտնելով՝ կասկածյալը պարզապես հեռացել է՝ թողնելով, որ տաքսու վարորդը մահանա»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։