Կալիֆոռնիայում տանը ֆուտբոլ նայելիս հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, 6-ը վիրավորվել է
Միասին ֆուտբոլի խաղը նայելու երեկույթը Ֆրեսնոյում (Կալիֆոռնիա) ավարտվել է ողբերգությամբ, տեղեկացնում է Fox News-ը։
Հրաձգության հետեւանքով չորս մարդ զոհվել է, վեց հոգի՝ վիրավորվել։ Զոհվածներից երեքը սպանվել է պատահարի վայրում, իսկ չորրորդ զոհը մահացել է տեղի հիվանդանոցում։
Ոստիկանության տվյալներով՝ զոհերը նույն ընտանիքի անդամներ են, ինչպես նաեւ նրանց ընկերները։ Նրանք այսօր երեկոյան ֆուտբոլ էին նայում, երբ անհայտ անձինք մոտեցել են տանը, մտել հետնաբակից եւ կրակել։