«Սիրո կինո»՝ հեքիաթային happy end-ով. Միհրան Ծառուկյանի մենահամերգը
Սիրո կինո՝ հեքիաթային ավարտով. այսպես կարելի է բնորոշել երգիչ-դերասան Միհրան Ծառուկյանի առաջին երեւանյան մենահամերգը, որը սկսվեց հանդիսատեսին ուղղված սիրո խոստովանությամբ եւ ավարտվեց սիրելիին՝ Արփիի Գաբրիելյանին արված ամուսնության առաջարկությամբ:
Զույգի կյանքի հիշարժան իրողության մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին՝ ներկայացնելով գեղեցիկ դրվագի լուսանկարներն ու տեսանյութը: Այդ պահը, սակայն, մենահամերգի միակ հուզիչ դրվագը չէր:
Երգիչը համերգային ծրագիրը սկսեց խորագրի համանուն երգով, որից հետո դիմեց հանդիսատեսին շնորհակալական խոսքով.
«Չեք պատկերացնի, թե ինչպես եմ պատրաստվել այս օրվան: Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորիդ… Անչափ շնորհակալ եմ, որ այս օրն ինձ համար տոն դարձրիք: Այս կարեւոր պահին զգում եմ բոլորիդ ջերմությունը»:
Միհրանի համերգային ծրագրի յուրաքանչյուր համար, ասես, մի առանձին շոու լիներ: Երգչին տարբեր ելույթների ժամանակ ընկերակցում էին հայտնի պարային բենդեր, այդ թվում՝ «Ամարաս»-ն ու Swag պարային համույթը: Համերգային ծրագրի ռեժիսորն Արթուր Մանուկյանն էր: Ծրագրի ընթացքում Միհրանը կատարեց իր երգացանկի ամենահայտնի հիթերը, եղան նաեւ զուգերգեր: Երգիչը մինչ մենահամերգը հայտարարել էր մրցույթ, որի հաղթողը կարող էր իր հետ ելույթ ունենալ համերգի ընթացքում: Այդպես էլ եղավ, իսկ երջանիկ հաղթողի դերում Մարիամ Առաքելյանն էր: Միհրանը երգեց նաեւ Արմինե Հակոբյանի, Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի, Ռիչարդ Մադլենյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ. վերջին զուգերգի ավարտից հետո էլ հնչեց երեկոյի կախարդական առաջարկությունը:
Նյութն ամբողջությամբ և լուսանկարները՝ սկզբնաղբյուրում: