Մոսկվայում աճուրդում վաճառվել է Մարկ Շագալի կտավներից մեկը
Մոսկվայում 10 մլն ռուբլիով վաճառվել է Մարկ Շագալի «Շամբոն-սյուր-Լաքում տաճարի զանգակատունը» կտավը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով «Լիտֆոնդ» աճուրդի տանը:
Լոտի գինը սկզբնապես եղել է 1 ռուբլի, եւ մինչ աճուրդը հեռակա խաղադրույքներ են ընդունվել՝ ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ:
1926 թվականի կտավի իսկությունը հաստատվել է Մարկ Շագալի կոմիետի վկայականով: