Արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա կրել է Սպիտակ տանը ընդունելության ժամանակ, կվաճառվի 452 հազար դոլարով. (Լուսանկար)
Արքայադուստր Դիանայի հայտնի թավշյա կապույտ երեկոյան զգեստը, որը նա կրել է 1985-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտայի հետ պարելիս, վաճառքի կհանվի 350 հազար ֆունտ ստեռլինգով (452 հազար դոլար), հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի երաժշտության ներքո, որում խաղում է Տրավոլտան, նրա այս զգեստով պարը պատկերող կադրերը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, իսկ դերասանն ասել է, որ իրեն զգում էր «ինչպես հեքիաթում»:
Այս զգեստով Դիանան պետական այցով գտնվում էր Ավստրիայում 1986 թ.-ին, 1991 թ.-ին Թագավորական օպերային թատրոնում, ինչպես նաև 1997-ին կեցվածք է ընդունել դիմանկարի համար:
Հստակեցվում է, որ 1997 թ.-ի հունիսին, մահվանից երկու ամիս առաջ, Դիանան զգեստը վաճառել է աճուրդում 420 հազար ֆունտ ստեռլինգով (542 հազար դոլար), որպեսզի միջոցներ հավաքի Aids բարեգործական կազմակերպությունների համար, և այժմ հանդերձանքը կրկին աճուրդի է հանվում: