Comedy Woman-ի աստղ Նատալյա Եփրիկյանը կտրուկ նիհարել է (Լուսանկարներ)
41-ամյա արտիստուհին զարմացրել է իր երկրպագուներին։ Նիհարած Նատալյա Եփրիկյանին համեմատել են դեռահասի հետ։
Comedy Woman հեռուստաշոուի մասնակիցն ու հեղինակը նոյեմբերի առաջին կեսին հանգստավայրում է անցկացրել։ Եփրիկյանը մեկնել էր Կիպրոսի հարավ՝ Լիմասոլ։
Վերադառնալով՝ Եփրիկյանը պարծեցել է իր կազմվածքով։ Հեռուստաաստղը սելֆի է արել հայելու առջեւ։ Եփրիկյանը ներկայացել է տղամարդկանց ոճի նորաձեւ կոստյումով։ «Պատրաստվում եմ տղաների հավաքույթի», - գրել է Նատալյան։
Երգչուհու երկրպագուները նշել են, որ նա նիհարելուց հետո նմանվել է դեռահասի։ «Առաջին միտքը․ «Ու՞մ որդին է»», «Նույնպես մտածեցի, թե ինչ գեղեցիկ տղա է», «Ինձ հիշեցրել է «Տատու» խմբին», «Շատ սեքսուալ է», — գրել են երկրպագուները: