Էմմին՝ ամուսնու և որդիների հետ (Լուսանկարներ)
Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին իր Instagram-ում նոր, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է գեղեցիկ ընտանիքի՝ ամուսնու, երկու որդիների հետ։ Ջերմ կադրերին կից երգչուհին գրել է․ «6 տարի առաջ հանդիպեցինք... հիմա ամենահարուստն ենք»։ Էմմին շտապել են շնորհավորել նրա երկրպագուներն ու հետեւորդները։
Ավելի վաղ երգչուհին որդու՝ Դանիելի ծննդյան օրվա առթիվ լուսանկարներ էր հրապարակել նրա հետ ու ջերմ մակագրել դրանք։
«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան: Բայց հենց մեկն իմ Դանին է: Իմ ամենաբարի, ամենահոգատար, խելոքս, խելացիս: Բոլորն ինձ ասում են, որ փոխեմ քեզ: Ո՛ չ, տղաս, դու մնա բարի, բարի մարդկանց տերն Աստված է: Մենք ուզում ենք, որ դու լինես միշտ ուրախ, ժպտաս բոլորիս համար»,- գրել էր հմայիչ մայրիկը։