Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է կիսվել առողջ ապրելակերպի իր սովորություններով (Լուսանկար)
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է կիսվել առողջ ապրելակերպի իր սովորություններով: Այս անգամ աստղն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում գտնվում է սառույցով լի տակառում։ Սակայն լուսանկարը շատ անկեղծ է ստացվել․ կեչու ճյուղերը հազիվ են թաքցնում պարուհու մարմնի ինտիմ մասերը։
«Սառցե ավազանը հոգու եւ մարմնի մաքրումն է ցանկացած նեգատիվից», - կադրին կից գրել է հայտնի պարուհին:
Արտիստուհու խոսքով սառը ջուրն իրեն խիստ անհրաժեշտ է մկանների առույգությունն ու տոնուսը պահպանելու համար։ Հետեւորդները հիացել են Անաստասիայով եւ մեկնաբանություններում հաճոյախոսություններ են ուղղել նրան։
«Գեղեցկուհին», «Ինչպես միշտ հիանալի ես», «Հոգու եւ մարմնի գերազանց մաքրում», - նշել են նրանք: