Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը (Լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է, իսկ սիրառատ կադրերին կից Սիրուշոն շնորհավորելով սիրելիի ծննդյան տարեդարձը գրել է․ «...Լինել քո կողքին...Շնորհավոր Ծնունդդ»։
Ավելի վաղ Սիրուշոն ներկայացել էր համերգային շքեղ կերպարում։ Սիրուշոն կադրերում կանգնած էր բեմում, նա կրում էր շքեղ հանդերձանքներ։ Հրապարակումներին կից սիրված երգչուհին գրել էր․ «Շնորհակալ եմ աննկարագրելի ջերմության համար»։ Ինչին շատ ջերմ ու դրական արձագանքել են հետեւորդներն ու երկրպագուները։