Արքայազն Ուիլյամի կինը՝ 37-ամյա Քեյթ Միդլթոնը հաճախ է ընտրում հագուստի բյուջետային բրենդներ և չի վախենում մի քանի անգամ նույն կերպարով ներկայանալ
Արքայազն Ուիլյամի կինը՝ 37-ամյա Քեյթ Միդլթոնը հաճախ է ընտրում հագուստի բյուջետային բրենդներ և չի վախենում մի քանի անգամ նույն կերպարով ներկայանալ հանրությանը:
Այս անգամ եւս նա հավատարիմ է իր սովորույթներին։ Քեմբրիջի դքսուհին Oscar de la Renta ապրանքանիշի մանուշակագույն գույնի վառ կոստյումով այցելել է Նորֆոլկ կոմսության մանկական հոսպիս։
Ժակետն ու կիսաշրջազգեստն ապագա թագուհին արդեն երկրորդ անգամ է կրում: Այս կերպարով նրան հանրությունը տեսել է այս տարվա հունվարին՝ Թագավորական թատրոնում:
Քեթրինը հմտորեն համադրել է աքսեսուարները, որպեսզի նոր կյանք ներշնչի կերպարին: Բրիտանացիներին դուր է գալիս դքսուհու նման խնայողությունը։
Թագավորական ընտանիքի շատ երկրպագուներ հաճելիորեն զարմացրել են նաեւ այն, որ Քեյթ Միդլթոնը հասարակական տրանսպորտն օգտագործել է մանկական հյուրատուն մեկնելու համար: Արքայազն Ուիլյամի կնոջը նկարահանել են երկաթուղային կայարանում, երբ նա Լոնդոնից ժամանել է Նորֆոլկ: