Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 2500$. մի քանի փաստեր պաղպաղակի և ձմերուկի մասին
Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է շուրջ 20 կիլոգրամ պաղպաղակ:
Պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան հայտագործել է հայազգի Հարրի Թաթոյանը ՝ 1921 թվականին:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը Frozen Haute Chocolate»-ն է: Արժեքը 25000$ է: Այս պաղպաղակը գրանցված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Ձմերուկի 90%-ից ավելին ջուր է:
Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել:
Օգոստոսի 3-ը Ձմերուկի համաշխարհային օրն է:
Ձմերուկից կարելի է ստանալ ձմերուկի մեղր, որը կոչվում է նարդեկ : Կես լիտր ձմերուկի մեղր ստանալու համար անհրաժեշտ է 10 կիլոգրամ ձմերուկ ունենալ: