Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը բաղկացած է 2 աշտարակից
"JW Marriott Marquis" հյուրանոցն ամենաբարձրն է ողջ աշխարհում: Այն գտնվում է Դուբայում և 2 աշտարակից բաղկացած համալիր շինություն է: Հյուրանոցում կա 9 ռեստորան, 2 պարասրահ, 5 սրճարան, ինչպես նաև` ՍՊԱ կենտրոններ: Հուրանոցում առկա 1608 համարի 1/3-ը լյուքս դասի են պատկանում: Այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել 326$ :