Երիտասարդ զույգն ամուսնացավ հիվանդանոցում հանուն փեսայի հոր (Լուսանկարներ)
Մայքլ եւ Ալիա Թոմփսոններն ամերիկյան Տեխաս նահանգից որոշեց հարսանիքն անել հիվանդանոցում, որպեսզի փեսայի հայրը, որը վերջերս էր վիրահատվել, կարողանա մասնակցել դրան։
Ինչպես տեղեկացնում է People-ը, զույգը նշանվել էր 2019 թվականի սկզբին, բայց հարսանիք անել ոչ մի կերպ չէր ստացվում. երեք անգամ նրանք ստիպված էին տեղափոխել հարսանիքը, այդ թվում՝ մերձավոր ազգականների մահվան պատճառով։
Զույգը հարսանիքը նշանակել էր սեպտեմբերի 21-ին, բայց նախօրեին փեսայի հոր՝ Ուիլյամի մոտ սեպսիս առաջացավ շաքարային դիաբետի ֆոնին։ Տղամարդը պետք է շտապ վիրահատվեր։
Այս անգամ զույգը որոշեց չհետաձգել հարսանիքը, այլ տեղափոխել այն Baylor Scott & White Medical Center հիվանդանոց, որտեղ պառկած էր փեսայի հայրը։
Նրանք քննարկեցին միջոցառման մանրամասները հիվանդանոցի անձնակազմի եւ քահանայի հետ։ Հարսանիքն անցավ բոլոր ավանդույթների համաձայն, հարսն ու փեսան մատանիներ փոխանակեցին եւ միմյանց հավատարմության երդում տվեցին հենց հիվանդասենյակում։
«Սկզբում մենք մտածում էինք, որ պսակադրությունը կանցկացնենք ամենամերձավորների շրջապատում, բայց շուտով մեզ միացան բուժքույրերը։ Նրանք բերեցին հատուկ տորթ, որը կարելի է ուտել նաեւ դիաբետ ունեցողներին, որպեսզի հայրս կարողանա փորձել այն։ Դա շատ լավ էր»,- խոստովանել է փեսան։
Նա ավելացրել է, որ հայրն անընդհատ ժպտում էր եւ շատ երջանիկ էր։