Մահացել է «Նոր Ռուսաստան» շարժման ղեկավար Նիկիտա Իսաևը
Քաղաքական գործիչ Նիկիտա Իսաեւը մահացել է 42 տարեկանում, տեղեկացնում է «Պյատի կանալ»-ը։
Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, նա մահացել է գնացքում, Տամբովից Մոսկվա ճանապարհին։ Քաղաքական գործչի սոցիալական ցանցում մոտ 13 ժամ առաջ հայտնվել է գրառում, որտեղ նա պատմում է, որ մեկնում է մայրաքաղաք։ Հանգամանքների ճակատագրական բերումով դա վերջինն էր նրա կյանքում։
Նախնական վարկածի համաձայն՝ նրա սիրտը կանգ է առել։
Նիկիտա Իսաեւը «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդն էր եւ Ակտուալ տնտեսության ինստիտուտի տնօրենը։