Կալիֆոռնիական դպրոցում հրաձգության մեջ կասկածվողը մահացել է ստացած վերքերից
Կալիֆոռնիական դպրոցի տասնվեցամյա աշակերտը, որը հինգշաբթի կրակել էր համադասարանցիների վրա, մահացել է ինքնասպանության փորձ կատարելու ժամանակ ստացած վերքերից, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին։
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի գրասենյակը հաստատել է կասկածյալ Նաթանիել Թենոսուկե Բերհաուի մահվան փաստը։
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Սանտա Քլարիտա քաղաքի Սաուգուս միջնակարգ դպրոցում։
Բերհաուն կրակել էր իր հինգ համադասարանցիների վրա զենքով, որը բերել էր ուսապարկում, իսկ հետո կրակել էր իր գլխին։
Հրաձգության հետեւանքով մահացել են 15-ամյա Գրեյսի Մյուլբերգերը եւ 14-ամյա Դոմինիկ Բլեքուելը։
Եվս երկու դպրոցական մինչեւ այժմ գտնվում են հիվանդանոցում. նրանք դուրս կգրվեն այս հանգստյան օրերին։
Քննիչները հայտարարում են, որ իրենց առայժմ չի հաջողվել պարզել հանցագործության դրդապատճառը։