Ինչպե՞ս խնամել չոր մազերը
Չոր մազերը կարելի է համարել ամենատարածված խնդիրներից մեկը, սակայն դրանց խնամքը կարելի է վստահել ոչ միայն արհեստավարժ մասնագետներին, այլև զբաղվել դրանով ինքնուրույն: Առաջարկվող երկու դիմակներն էլ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած մթերքներով: Ամենաարդյունավետը մեղրով և յոգուրտով դիմակներն են:
Մեղրով դիմակ. Սրա պատրաստման համար անհրաժեշտ է 1ճ. գդալ ձիթապտղի ձեթ, 1 ձվի դեղնուց, 1թ. գդալ մեղր և 1թ. գդալ կոնյակ: Այս ամենը հարկավոր է խառնել և քսել մաքուր, խոնավ մազերին, այնուհետև մազերը փաթաթել սրբիչով: 20-30 րոպե հետո մազերը պետք է լվանալ ոչ շատ տաք ջրով և օճառով:
Յոգուրտով դիմակ. Այս քսուքի համար պետք է կես բաժակ յոգուրտ, 1ճ. գդալ ձիթապտղի ձեթ և 2-4 կաթիլ անանուխի կամ խնկենու եթերային յուղ: Բոլոր բաղադրիչները լավ հարելուց հետո ստացված զանգվածը պետք է քսել խոնավ մազերին: Ավելի արդյունավետ կլինի, եթե մազերը փաթաթեք սրբիչով կամ լոգանքի համար նախպատեսված գլխարկ կրեք: 15 րոպեից կարող եք լվանալ դիմակը:
Խորհուրդ. Ցանկացած դիմակ կամ նույնիսկ մազերի գունավորման գործընթացն ավելի արդյունավետ կլինի, եթե ընթացքում մի բաժակ տաք թեյ խմեք: