Տխրահռչակ «Գայլի որջում» հայտնաբերվել է Հիտլերի այգին
Տխրահռչակ «Գայլի որջում» հայտնաբերվել է այգի, որը ժամանակին Ադոլֆ Հիտլերին թարմ բանջարեղեն է մատակարարել, հայտնում է FoxNews-ը:
Հիտլերը պատերազմի վերջին տարիներին ժամանակի մեծ մասն անցկացնում էր «Գայլի որջում», որը տեղակայված է ժամանակակից Լեհաստանի տարածքում: Գերգաղտնի, շատ լավ պահպանվող բունկերային համալիրը նացիստներն օգտագործել են մինչեւ 1945 թվականի հունվար, եւ մասամբ ավերվել է խորհրդային զորքերի հարձակումից առաջ:
Այգին հայտնաբերվել է Մազուրոլանդիա պատմական այգու տարածքում: «Մենք «Գայլի որջի» 4-րդ գոտում հայտնաբերել ենք Հիտլերի այգին»,- նշված է հայտարարության մեջ:
Այգին գտնվել է Հիտլերի բունկերից 900 մետր հեռավորությամբ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են այգեպանի տան հիմքերը, երկու ջերմոց եւ ստորգետնյա կաթսայատուն, գտնվել է նաեւ զինվորական կերամիկա, հախճապակի եւ ապակուց իրեր: