Վրեժ Կիրակոսյանը ռուսական «Ձայնը» նախագծում տպավորեց Մելաձեին (Տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների վերջին օրը ելույթ է ունեցավ մեր հայրենակից Վրեժ Կիրակոսյանը։ Նա ներկայացրեց կոմպոզիտոր Գրեգորիո Ալլեգրիի «Miserere» ստեղծագործությունը։ Վրեժի ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից պտտվեց միայն հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն։
«Կարող եմ բացատրել, թե ինչու պտտվեցի։ Դուք չհանձնվեցիք։ Երեւում էր, որ մարդիկ չեն պտտվում եւ շատ կատարողներ այս էտապում հանձնվում են։ Տեսնում են, որ շանսեր չկան եւ սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք պայքարեցիք մինչեւ վերջ։ Եվ հենց վերջին նոտան էլ խոսում է ձեր լավատեսության եւ բնավորության մասին», - ասաց Մելաձեն։