Շրի Լանկայում ընթանում են նախագահական ընտրություններ
Շաբաթ օրը Շրի Լանկայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է Reuters-ը։
Միեւնույն ժամանակ, պետությունը դեռեւս պայքարում է մահացու գրոհների հետեւանքների դեմ, որոնք տեղի էին ունեցել Զատկի ժամանակ հյուրանոցներում եւ եկեղեցիներում եւ մեծ հարված էին հասցրել երկրի տնտեսությանը, որը, հիմնականում, հենվում է զբոսաշրջային ոլորտի վրա։
Շրի Լանկայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներն են երկրի պաշտպանության նախարար Գոթաբայա Ռաջափաքսան եւ կառավարության նախարար Սաջիթ Պրիմադասան։
Ռաջափաքսան խոստացել է ամրապնդել ազգային անվտանգությունը, իսկ Պրիմադասայի նախընտրական խոստումների մեջ են անվճար բնակարանը, դպրոցական համազգեստը եւ հիգիենիկ պարագաները կանանց համար։
Վերջին թեման բավական հազվադեպ է քննարկվում Հարավային Աֆրիկայում, բայց այն հանգեցրել է բողոքի ակցիաների։
Ձայները կհաշվվեն ընտրատեղամասերի փակվելուց շատ չանցած, բայց քվեարկության արդյունքները չեն հրապարակվի մինչեւ կիրակի։
Նշվում է, որ երկրի կենտրոնում, ընտրատեղամասերից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, որը տեղի մուսուլմաններին տանում էր ընտրատեղամաս։
Մուսուլմանները, որոնք կազմում են կղզեպետության բնակչության մոտ 10 տոկոսը, դժգոհում են թշնամանքից, որին բախվում են Զատկվա պայթյուններից հետո, որոնք ավելի քան 250 մարդու կյանք խլեցին։