Դավաճան Թրիսթան Թոմփսոնը փորձում է վերականգնել Քլոե Քարդաշյանի հետ հարաբերությունները
Թվում է` դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանի նախկին փեսացու եւ դստեր հայր Թրիսթան Թոմփսոնը փորձում է կրկին վերսկսել նրա հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է E!-ն։ Աղբյուրը պատմում է, որ 28-ամյա բասկետբոլիստը Քլոեին նվերներ մատուցում եւ հաճոյախոսություններ է ձոնում։
Картинки по запросу хлои кардашьян
«Նա իրեն մեղավոր է համարում եւ գիտի, թե որքան վատ է վարվել։ Քլոեն լավագույնն էր, որ երբեւէ տեղի է ունեցել նրա կյանքում եւ գիտե, որ շատ սխալներ է գործել։ Այժմ նա փորձում է լրացնել բաց թողածը», - հայտարարել է աղբյուրը։
2019 թվականի «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ արձանագրած հաղթանակի կապակցությամբ Թրիսթանն օրերս իր Instagram-ում երկար գրառում է կատարել, որտեղ նա Քլոեին նմանակման օրինակ է անվանել: Սակայն Քլոեի համար այդ արարքը որեւէ նշանակություն չի ունեցել։
Картинки по запросу хлои кардашьян
«Քլոեն շահագրգռված չէ նրան եւս մեկ հնարավորություն տալ», - պնդում է աղբյուրը: Այժմ աստղն իր ողջ ուշադրությունը սեւեռել է նրանց համատեղ դստեր՝ Թրուի վրա, բայց Թոմփսոնին դա չի կանգնեցնում եւ նա մտադիր է հասնել Քարդաշյանի ներմանն ու վերադառնալ ընտանիք։
Փետրվարին հայտնի է դարձել, որ Քլոե Քարդաշյանը բաժանվել է իր դստեր հայր՝ Թրիսթան Թոմփսոնից, այն բանից հետո, երբ բասկետբոլիստը դավաճանել է նրան Ջորդին Վուդսի հետ, որն էլ իր հերթին հանդիսանում է Քայլի Ջեների լավագույն ընկերուհին։