Քեյթ Միդլթոնի եւ Մեգան Մարքլի մոդելյերը կացնով զինված տղամարդու զոհ է դարձել
Միջադեպ է տեղի ունեցել 57-ամյա Ամանդա Ուեյքլիի հետ։ Նրա վրա կողոպտիչներ են հարձակվել։
Քեմբրիջի 37-ամյա եւ Սասեքսի 38-ամյա դքսուհիների սիրելի մոդելյերի վրա կողոպտիչ է հարձակվել։ Նախօրեին դիզայները շտապել է աշխատանքի, նրա ճանապարհն անցել է Լոնդոնի Չելսի Հարբոր շրջանով։
Ուեյքլին դուրս է եկել ավտոմեքենայից՝ անիվը ստուգելու համար։ Նրան է մոտեցել երկու տղամարդ, որոնցից մեկի ձեռքին կացին է եղել։ Հանցագործները նրան ստիպել են իրենց տալ 25 հազար ֆունտ արժողությամբ Rolex ժամացույցը։ Զարդն Ամանդայի համար հիշարժան էր. այն վինտաժային իր է, որը թողարկվել է նախորդ դարի 60-ական թվականներին։ Դրանից հետո կողոպտիչները թաքնվել են մոպեդով։
Դիզայների՝ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդատուն՝ Հյու Մորիսոնը, հայտնել է, որ նա վնասվածք չի ստացել, հայտնում է Sky News-ը։ «Մենք հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն։ Այնտեղ ասել են, որ այդ շրջանում օրվա ընթացքում հինգից վեց նման կողոպուտ է տեղի ունենում։ Շատ վկաներ են եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ կողոպտիչները կհայտնաբերվեն»,- նշել է Մորիսոնը։
Ամանդան հագուստ է ընտրում բրիտանական թագավորական ընտանիքի շատ կին ներկայացուցիչների համար։
Աղբյուրը՝ news.am