Ջենիֆեր Լոպեսը պատմել է ռեժիսորի ոտնձգությունների մասին
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռեժիսորներից մեկին մեղադրել է ոտնձգությունների մեջ։ Ապագա աստղը կարիերայի սկզբում կարող էր ոտնձգության զոհ դառնալ, հայտնում է The Hollywood Reporter-ը։
90-ականներին երիտասարդ եւ դեռ անչափահաս 16-ամյա երգչուհին ոչ ոքի հայտնի չէր եւ կատարում էր ցանկացած աշխատանք։ Նա հաճախ էր ստիպված լինում քասթինգներ անցնել, երգել ու պարել բեմում՝ որեւէ նախագծում դեր ստանալու համար։
Պարզվել է՝ քասթինգներից մեկի ընթացքում ռեժիսորը դերասանուհուն խնդրել է հանել տոպը։ Ջենիֆերը խոստովանել է, որ սկզբում վախեցել է։ Սակայն վարվել է այնպես, ինչպես պետք է վարվեր Բրոնկսում ծնված աղջիկը (Բրոնսկը համարվում է Նյու Յորքի ամենաբարձիթողի եւ քրեական շրջանը)։
«Ես մեծացել եմ ոչ լավագույն շրջանում՝ Բրոնսկում։ Այնտեղ դու արագ սովորում ես թույլ չտալ նեղացնել քեզ։ Երբ ռեժիսորը պահանջեց հանել տոպն ու ցույց տալ մերկ կուրծքը, ես կտրուկ պատասխանեցի․ «Մենք նկարահանման հրապարակում չենք։ Եթե կլինի սցենար, ես կհանեմ տոպը, ինչպես գրված է սցենարում։ Բայց հիմա ես դա չեմ անի»»,- հիշել է աստղը։