Պլյուշչենկոյի եւ Ռուդկովսկայայի վեցամյա որդուն սպառնում են սպանել
Կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի եւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայային որդուն համացանցում սպառնում են սպանել, հայտնում է «360»-ը՝ վկայակոչելով մարզիկին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տղայի ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, ստուգում է կատարվում։
Վեցամյա Սաշային, որին համացանցում ճանաչում են Գնոմ Գնոմիչ կեղծանվամբ, սպառնալիքներ են ուղղվում սոցիալական ցանցերի միջոցով. օգտատերերից մեկը տղայի էջում անեծքներ է գրում եւ սպառնում դաժան պատժով։
Տեղեկատվությունը հաստատել է Պլյուշչենկոն. «Այո՛, դա ճիշտ է։ Մենք հաղորդում ենք ներկայացրել իրավապահ մարմիններին։ Կան ծառայություններ, որոնք զբաղվում են դրանով, այդ պատճառով մենք վստահել ենք պրոֆեսիոնալներին»։