Թուրքիայում ոստիկանությունը կալանավորել է չորս քրդամետ քաղաքապետերի
Թուրքիայում ոստիկանությունը կալանավորել է չորս քրդամետ քաղաքապետերի՝ քուրդ ապստամբների հետ ունեցած կապերի կասկածանքով, երկրի քրդամետ կուսակցության շարունակվող ճնշման շրջանակում, տեղեկացնում է AP-ը։
Կալանավորվել են Սավուր, Դերիք եւ Մազիդաղի քաղաքների ղեկավարները Մարդին նահանգում եւ Սուրուչի քաղաքապետը Շանլըուրֆա նահանգում, ինչպես նաեւ քաղաքապետարանի մոտ 20 ներկայացուցիչ։
Բոլոր քաղաքապետերը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության անդամներ են, ընտրվել են այս տարվա մարտի ընտրություններում։
Կուսակցության մոտ 20 քաղաքապետեր հեռացվել են պաշտոնից եւ փոխարինվել պետության կողմից նշանակվածներով, իսկ նրանցից 14-ը բանտարկվել է։