Սոխը բուժում է կոշտուկները
Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշման կամ շփման հետևանքով:
Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները հաճախ ցավոտ են և դժվարեցնում են քայլելը: Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ:
Բուժման համար հիանալի միջոց է սոխի քամած հյութը, որը կհանգստացնի գրգռվածությունը և հիանալի արդյունք կտա: Ընդամենը հարակավոր է հյութը քսել համապատասխան տեղին և թողնել, որ չորանա:
Ռուսական ժողովրդական բժշկությունն առաջարկում է բուժման համար օգտագործվող բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անհարմարավետ և տգեղ կոշտուկներից:
Սոխից կտրեք մի փոքր հատված, դրեք այն քացախի մեջ և թողեք երկու ժամ մնա: Այնուհետև, սոխի այդ հատվածը դրեք կոշտուկի վրա, ամուր փաթաթեք, որպեսզի չշարժվի: Սոխից քամեք հյութը, այն հավասար չափաբաժնով խառնեք մեղրի հետ: Քնելուց առաջ լուծույթը քսեք համապատասխան հատվածին, վրան դրեք հաստ թուղթ և փաթաթեք: Հեղուկն ունի քայքայիչ հատկություն, դրա համար կոշտուկի շուրջ գտնվող մաշկին պետք է քսել փափկեցնող քսուքներ կամ վազելին:
Եթե ոտքի մատների մաշկը կոշտացել է, ապա կարող եք վրան դնել հում սոխ և փաթաթել` թողնելով ամբողջ գիշեր:
Կոշտուկի կանխարգելման նպատակով հարկավոր է հագնել հարմար կոշիկներ, իսկ ֆիզիկական աշխատանքի ժամանակ` թաթմաններ: