Թրամփն ասել է, որ իմփիչմենթի հետաքննությունը ծանր կանդրադառնա իր ընտանիքի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իմփիչմենթի հետաքննությունը ծանր կանդրադառնա իր ընտանիքի վրա։ Այս մասին նա հայտարարել է Լուիզիանայում հանրահավաքի ժամանակ, որտեղ հանդես էր գալիս ի պաշտպանություն նահանգապետի հանրապետական թեկնածու Էդի Ռիսփոնեի, տեղեկացնում է AP-ը։
Թրամփը մեղադրել է դեմոկրատներին՝ իմփիչմենթի հետաքննությունը համեմատելով վհուկների որսի հետ՝ պնդելով, որ դա քաղաքական բարիք է իր վերընտրման համար, բայց նա առաջին անգամ խոստովանեց անձնական վնասը իմփիչմենթի գործընթացից։
Նա նորից հերքեց Ուկրաինայի հանդեպ իրավախախտումների պնդումները։ Նրան մեղադրում են Ուկրաինային Կոնգրեսի ռազմական օգնության ուշացման մեջ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել երկրի վրա, որպեսզի Կիեւը հետաքննություն սկսի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի որդու դեմ։
Թրամփը հավաստիացնում է, որ իրեն Ուկրաինայի օգնությունը պետք չէ՝ Բայդենին հաղթելու համար։