Բրիտանիան կմեծացնի աշխատող ներգաղթյալների համար քվոտան
Բրիտանիայի կառավարությունը ֆերմայի մինչեւ 10 հազար սեզոնային աշխատողների համար հաջորդ տարվանից կմեծացնի քվոտան՝ բրեքզիթից հետո ոլորտում աշխատուժի պակասը հաղթահարելու համար:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում թույլատրվում է ամեն տարի ֆերմաներում աշխատանքի համար վարձել 2500 մարդու, սակայն բրիտանացի ֆերմերներն ասում են, որ դա քիչ է:
Աշխատողները, որոնք Բրիտանիա են մեկնում ԵՄ աղքատ երկրներից, դեռեւս չեն բախվի քվոտաների, գրում է Reuters-ը:
«Իմիգրացիայի մեր համակարգը պետք է արտացոլի գյուղատնտեսության պահանջները: Դրա կարեւոր մասը կլինի սեզոնային աշխատողների սխեմայի շարունակությունն ու ընդլայնումը»,- ասել է երկրի գյուղատնտեսության նախարար Թերեզա Վիլյերը: