Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է։ Life.ru-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ 84-ամյա արտիստին, ամեն դեպքում, վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Իբրև Արմեն Բորիսովիչի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ անգամ հետազոտություն է անցնում։ Հիմա ձմեռ է գալիս, որոշեցինք ամեն դեպքում կաթիլայիններ ստանալ։ Երկու-երեք օրվանից տանը կլինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է ընտանիքի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքերը։
Վերջին շրջանում միլիլոնավոր լսարանի սիրելին, որը հայտնի է դարձել բազմաթիվ հրաշալի ֆիլմերում և թատերական ներկայացումներում աշխատանքներով, գրեթե դուրս չի գալիս հիվանդանոցներից։ Վերջին անգամ նրան բժիշկների հսկողության տակ էին առել օգոստոսին. և նրանք շոկի մեջ էին, երբ հերթական վատառողջ վիճակից հազիվ ապաքինելուց հետո կրկին սկսել էր աշխատել, կարծես ոչինչ չէր էլ եղել։
Ի ուրախություն նրա՝ այս պահին արդեն հանդարտվել է նրա և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների և սկանդալային ամուսնալուծության շուրջ աղմուկը։ Այս կեղտոտ պատմությունը մաշել էր Ջիգարխանյանի նյարդերը, սակայն շրջապատի կարծիքով՝ հազիվ չի քայքայել նրա՝ առանց այն էլ ոչ հիասքանչ առողջությունը։