«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան». Էմմիի ջերմ շնորհավորանքը որդուն
Երգչուհի Էմմիի որդին՝ Դանիելը, նշում է ծննդյան օրը։ Երգչուհին այդ առիթով լուսանկարներ է հրապարակել նրա հետ ու ջերմ մակագրել դրանք։
«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան: Բայց հենց մեկն իմ Դանին է: Իմ ամենաբարի, ամենահոգատար, խելոքս, խելացիս: Բոլորն ինձ ասում են, որ փոխեմ քեզ: Ո՛ չ, տղաս, դու մնա բարի, բարի մարդկանց տերն Աստված է: Մենք ուզում ենք, որ դու լինես միշտ ուրախ, ժպտաս բոլորիս համար»,- գրել է հմայիչ մայրիկը։
Հետեւորդները միացել են շնորհավորանքներին։ Երգչուհի Իվետա Մուկուչյանը գրել է. «Բարի, համակրելի երիտասարդ տղա։ Լավագույնը քեզ»։ Իսկ Արմինկան փոքրիկին անհոգ մանկություն ու հրաշալի ապագա է մաղթել։