Մասիսի N15 շենքը ամբողջությամբ կոյուղաջրերով է լցված
Մասիս քաղաքի N15 շենքի բնակիչները ահազանգել են Operativ լրատվական, և հաղորդել, որ շենքի մուտքերից դուրս չեն կարողանում գալ, բակում ողողված կոյուղաջրջրի պատճառով: Մեր ընթերցողներից մասիսի բնակիչ Աշոտ Բաղդասարյանը այցելել է նշված շենքը, բայց անգամ մոտենալը դժվար էր, հարակից N7 շենքի բակը նույնպես մասնակիորեն լցված էր կոյուղաջրերով:
Նա ուարկել է նաև լուսանկարներ՝ դեպքի վայրից:
Պատճառը մոտակա կոյուղիների խցանելիությունն է, որոնցից էլ ջրերը հոսում են դիպի բակը:
<<Արդեն 10 օրից ավելի է ինչ կոյուղաջրերը լցվում են խաղահրապարակ և քանի որ N15 շենքը գտվում է ցացրադիր հատվածում, այդ իսկ պատճառով ամբողջ ջուրը լցվում է մեր բակը>>:
-Ասում են բնակիչները:
Հարգելի՝ <<Վեոլիա Ջուր>> խնդրում եմ Ձեր կողմից (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցումը կատարել պատշաճ կերպով, և ժամ առաջ վերացնել նշված խնդիրը:
Հարգանքներով՝ Աշոտ Բաղդասարյան