Խորհուրդներ կանանց` ամռանը ճիշտ դիմահարդարվելու համար
Յուրաքանչյուր կին անկախ գտնվելու վայրից, տարիքից ու տարվա եղանակից ցանկանում է գեղեցիկ և ցանկալի լինել: Եթե ցուրտ եղանակին նման արդյունք կարելի է ստանալ վառ դիմահարդարմամբ, ապա ամառվա շոգին կանանց ու աղջիկների խնդիրը զգալիորեն բարդանում է: Բանն այն է, բարձր ջերմաստիճանի պայմաններում «վառ» դիմահարդարումն ուղղակի կսկսի հալվել: Հենց այս պատճառով ամռանն անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս քիչ և ճիշտ ընտրված կոսմետիկա:
Նախ, դուք ուղղակի պարտավոր եք ձեր դեմքի համար ապահովել անհրաժեշտ խոնավությունը: Դրան հասնելու եղանակները տարբեր են ու բազմաթիվ` սկսած խոնավեցնող քսուքներից, վերջացրած դիմակներով: Միաժամանակ, եթե Ձեր դեմքի մաշկը յուղոտ է, ապա խոնավեցնող միջոցներին զուգահեռ օգտագործեք նաև տոնիկ կամ լոսյոն:
Եթե ամռանը նախընտրում եք օգտագործել նաև արևապաշտպան քսուք, ապա հիշեք,որ այն պարտադիր պետք է քսել տոնային կրեմի տակից` ամբողջ դիմահարդարման տակ:
Ի դեպ` տոնային կրեմի մասին: Ամռանն աշխատեք առհասարակ այն չօգտագործել: Հիշե'ք. տոնային կրեմը թույլ չի տալիս, որ ձեր մաշկը «շնչի», իսկ ամռանը «շնչելը» դեմքի մաշկի համար պարտադիր պայման է:
Օգտագործեք ջրակայուն աչքի մատիտ և սևաներկ: Շոգ եղանակին դրանք ձեր դեմքի վրա կմնան հնարավորինս երկար:
Ցանկալի է, որ շրթներկը լինի թեթև`գրեթե թափանցիկ: Վառ շրթներկը ևս ընդունելի է, բայց միայն այն պայմանով, որ «չձգի» ձոր շուրթերն ու հնարավորինս բնական տեսք հաղորդի դրանց: Ընդհանուր առմամբ ամռանն ընդունելի է այն դիմահարդարումը, որը հնարավորինս մոտ է բնականին: