Համացանցում հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից
Համացանցում հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Հրապարակված կադրերից երեւում է, որ Աշոտ Բոլյանի մարմինն ընկած է ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայրում աշխատել է շտապօգնության բրիգադը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 1979 թվականին ծնված մարզիկի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում Նախիմովյան պողոտայում գտնվող տան մոտակայքում:
ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Բոլյանը ՀՀ քաղաքացի է:
Նա գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ: