Մոսկվայում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայ մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։
Ա․Բոլյանը ՀՀ քաղաքացի է:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկելեւ և գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի: