Նախիջևանը առանց ինտերնետի
Ուրբաթ օրվանից Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում փակվել են բոլոր ինտերնետային ակումբները: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ դա արվել է Նախիջևանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրամանով:
Նման տեսակ որոշումների պատճառները չեն հաղորդվում: Շաբաթ օրվանից փակվել են Նախիջևանի բոլոր քաղաքների և գյուղերի ինտերնետային ակումբները:
minval.az կայքը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ավելացել են սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը, և իշխանությունները վախենում են, որ Նախիջևանում ավելացել են ընդդիմադիր ուժերի հետևորդները' մոտ ապագայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: