«Տատիկս մինուս 8 iphone ուներ». Գարիկ Մարտիրոսյան
Հայտնի շոումեն, «Comedy club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանը հաճախ է լուրջ հրապարակումներ անում հումորի թեթեւ չափաբաժնով: Նա եւ նրա կինը` Ժաննան, սիրում են ծիծաղել իրենց վրա, ինչի համար հանրությունը սիրում է նրանց ու ակտիվորեն մեկնաբանում հրապարակմները: Մարտիրոսյան-Լեւինա զույգի իտալական արձակուրդները դրա վառ ապացույցն են:
Գարիկ Մարտիրոսյանը սրտառուչ սեւ-սպիտակ ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքր եղբոր ու պապիկի հետ:
«Հին լուսանկար: Կրտսեր եղբայրս` Լյովան, պապիկս` Միխայիլ Արկադեւիչը եւ ես: 1979թ.: Հոնգկոնգ: Հ.Գ. Լուսանկարը վատ որակով է, քանի որ տատիկս մինուս 8 iphone ուներ»,- լուսանկարը մակագրել է նա:
Օգտատերերն, իհարկե, գնահատել են կատակը եւ զվարճալի մեկնաբանություններ գրել այդ թեմայով: «Այդ ժամանակ Իջեւանը Հոնգկո՞նգ էր անվանվում...», «Ձեր տատիկը 79թ.-ին չէր կարող -8 iphone ունենալ, քանի որ 80թ.-ին` օլիմպիադային, ԽՍՀՄ-ում Սթիվը ժամկետից շուտ ներկայացրեց -26 iphone: Եվ օպտիկան գերազանց էր, օբյեկտիվ «Smena 8»-ից (թեեւ հնարավոր է` հենց այդ պատճառով է այն -8 iphone անունը ստացել ժողովրդի շրջանում»:
Ի դեպ, հին լուսանկաուների թեմայով մեկ այլ հրապարակում է եղել` Գարիկը եւ անծանոթ կին: Մարտիրոսկսնի վարկածով` նա «Comedy club»-ի անդամ Գարիկ Խառլամովի նախատատն է...