Միթե անորեքսիա. երկրպագուներն անհանգստացած են նիհարած Անաստասիա Վոլոչկովայի համար
Բալետի էպատաժային արտիստ Անաստասիա Վոլոչկովան Instagram-յան էջում նոր կերպարով լուսանկար է հրապարակել, ինչը երկրպագուներին ստիպել է անհանգստանալ։
Առաջին լուսանկարում 43-ամյա Վոլոչվան պատկերված է հայելու առաջ, կրում է սեւ հագուստ եւ ինքնանկար է անում։ Սեղանին դեղին վարդերի փունջ է։ Վոլոչկովան ոճային սանրվածքով է։
Երկրորդ լուսանկարն արված է էկրանի ֆոնին։ Անաստասիա Վոլոչկովան կիսաթափանցիկ, ժանեկավոր զգեստ է կրում։ Բալետի արտիստը սեւ բարձրակրունկներ է ընտրել։
«Ես այսօր այնքան շատ բան եմ հասցրել՝ փորձեր, հանդիպումներ, ռադիո եթեր, հեռուստատեսային բազմաթիվ նկարահանումներ»,- հրապարակումը մակագրել է Անաստասիա Վոլոչկովան։
Բալետի արտիստի նոր կերպարը շփոթեցրել է նրա հետեւորդներին։ Շատ օգտատերեր նշել են, որ Վոլոչկովան ավելի մեծ տեսք ունի եւ չափից շատ է նիհարել։
«Ի՞նչ է կատարվել մազերի հետ։ Կարծես դիտավորյալ դրանք սառույցի կտորների եք վերածում... Կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում», «Շատ է ծերացել...», «Հարկավոր է ավելի լավ սնվել։ Գեղեցիկ կին, բայց հարկավոր է մի փոքր քաշ հավաքել»,- գրել են օգտատերերը։
Աղբյուրը՝ 5TV