Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը
Վաշինգտոնում Սպիտակ տանը հանդիպման սկզբում նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները, հայտնում է Reuters-ը։
«Մենք երկար ժամանակ, համարյա առաջին օրվանից ընկերներ ենք եղել։ Մենք հասկանում ենք միմյանց։ Մենք հասկանում ենք որտեղից ենք մենք»,- ասել է Թրամփը էրդողանին։ «Նրանց շատ են հարգում իրենց երկրում եւ տարածաշրջանում»,- Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինայի մասին ասել է Թրամփը։
Նա հայտնել է, որ մտադիր է քննարկել Անկարայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության С-400 համակարգերի գնման հարցը։ Թրամփը նաեւ հավելել է, որ երկու կողմերը 100 միլիարդ դոլարի առեւտրային պոտենցիալ գործարք կքննարկեն։